Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 168-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Թալին համայնքի 2025թ-ի բյուջեում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով նախատեսել առնվազն 20 տոկոս համաֆինանսավորում։

2.Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար կապիտալ բնույթի ոլորտները սահմանել որպես առաջնահերթություն։ 3.Համայնքի ղեկավարին՝

1)սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը, որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում.

2)hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկները ներկայացնել ավագանու հավանությանը.

3)իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner