Այսօր: Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 190-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2025 թվականի N 190-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 09․12․2025թ. N 2/փ-390 դրական եզրակացությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1․Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-011-0128-0002 կադաստրային ծածկագրով 28 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի:
2․Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-011-0104-0091 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,33222 հա և 02-011-0128-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,20423 հա մակերեսով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի։
3․Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -20

ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ՄԻԿՈՅԱՆ ԱՆԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՆԻԿՈՅԱՆ ԳԱԳԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԱՀԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -5

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner