Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18 մայիս 2006 թվական թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18 մայիս 2006 թվական թիվ 731-Ն որոշումը, Մելանյա Ապետի Պարսամյանի 19 մայիս 2026 թվականի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Մելանյա Ապետի Պարսամյանի կողմից Թալին համայնք ք.Թալին Մեխանիզատորների փողոց 4/3 ավտոտնակ հասցեում գտնվող, 02-003-0059-0364 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 223․9 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները՝ ավտոտնակը և թվով 2 պարիսպները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չեն գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կառուցապատող Մելանյա Ապետի Պարսամյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք ք.Թալին Մեխանիզատորների փողոց 4/3 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0059-0364 ծածկագրով 223․9 քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր 21 քմ արտաքին մակերեսով շինությունները՝ ավտոտնակը – 18․9քմ և թվով 2 պարիսպները – 2․1քմ ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Մելանյա Ապետի Պարսամյանի սեփականություն և -հողի արժեքը՝ (223․9 քմ x 1221) =273382 (երկու հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ (18․9 քմ x 1209)+ (2․1քմ x 2418) = 27928 (քսանյոթ հազար ինը հարյուր քսանութ) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`61150 (վաթսունմեկ հազար մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ,
-ընդամենը` 362460 (երեք հարյուր վաթսուներկու հազար չորս հարյուր վաթսուն) ՀՀ դրամով օտարել Մելանյա Ապետի Պարսամյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։