|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 մայիսի 2024 թվականի N 860-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ց. Մկրտչյանի 02․04․2024թ․ զեկուցագիրը՝ <<Էներգոդաշտ>> ՍՊԸ-ի կողմից Թալին համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.<<Էներգոդաշտ>>ՍՊԸ-ի կողմից Թալին համայնքի բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։ 2.Վարչական հանձնաժողովի նախագահ Ս․Ավետիսյանին՝ -Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|