Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2365-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2024 թվականի N 2365-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 27-ՐԴ ՓՈՂՈՑ 4 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 22․1-րդ կետով, հիմք ընդունելով Արգամ Մուրադյանի կողմից 12․11.2024թ․-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 12․11․2024թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2024M3L6BS և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ մինչև 2001թ-ը կառուցված բնակելի տան նկուղը, բնակելի տանը 1-ին հարկը, բ/պ-ը, գոմը, կիսակառույց գոմը և թոնրատունը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'

1.Կառուցապատող Արգամ Մուրադյանի կողմից 02-048-0001-0010 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի Իրինդ բնակավայրի 27-րդ փողոցի 4 բնակելի տուն հասցեում գտնվող, իրեն՝ ժառանգության իրավունքով պատկանող 5900քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված ընդհանուր 426,91քմ ներքին մակերեսով շինությունները՝ բնակելի տան նկուղը – 59,91քմ, բնակելի տանը 1-ին հարկը – 140,60քմ, բ/պ-ը – 50քմ, գոմը – 72,90քմ, կիսակառույց գոմը – 87,90քմ և թոնրատունը – 15,60քմ ճանաչել օրինական գույք, որպես Արգամ Մուրադյանի սեփականություն՝ առանց գումար գանձելու:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner