Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման գործընթացի կազմակերպման հանձնաժողովի 25.09.2024թ. N 4 դրական եզրակացությունը և քաղաքացի Հովհաննես Գալստյանի գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու մասին 24.05.2023թ. դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող Հովհաննես Սիրեկանի Գալստյանի և Մետաքսի Վաղինակի Գալստյանի համատեղ սեփականությունը հանդիսացող 02-016-0437-0012 կադաստրային ծածկագրով 0,295 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի հողատեսքի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես վարելահողի հողատեսքի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: