|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 մարտի 2026 թվականի N 405-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 17․09․2009թ․ N-1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և 25-րդ կետով, հիմք ընդունելով Մերուժան Բաղդասարյանի գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխելու մասին 25․02․2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 056/609 դիմումը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում գտնվող, Մերուժան Ռազմիկի Բաղդասարյանին և Ռեբեկա Ռազմիկի Բաղդասարյանին՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 02-035-0128-0044 կադաստրային ծածկագրով, 0.291 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես կորիզավոր հողատեսքի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|