Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Գարիկ Մինասյանի կողմից 22.05.2025թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 05․09․2022թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2022ZP3MUY, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված տնտեսական պահեստը կառուցված չե քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով`ստացել է <Ա․Ռ․Մ․ ՇԻՆ>ՍՊԸ-ի/լիցենզիա002011 1-ին դաս/կողմից դրական եզրակացություն , չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Մարշալ Բաղրամյան փողոց, 65/13 շինություն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0045-0100-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 275.4քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 44.2քմ արտաքին մակերեսով՝ տնտեսական պահեստը ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2.Առաջարկել կառույցն իրականացրած Գարիկ Մինասյանին գնել օրինական ճանաչված 44.2քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1748 (հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ, իսկ 275.4քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութանասուն լումա) ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: