Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2026թ-ի հուլիսի 23-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու 2027 թվականի ծրագրային հայտերը հաստատելու և Թալին համայնքի ավագանու 31.03.2026թ -ի թիվ 43-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
2) Թալին համայնքի 2026թ․ տարեկան բյուջեի երկրորդ եռամսյակի կատարողականի մասին
3) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
4) Հողամասերի սեփականության սուբյեկտները փոխելու մասին
5) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող չորրորդ աստիճանի վթարային գույքը քանդելուն հանաձայնություն տալու մասին
6) Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները հաստատելու մասին
7) Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 3/5 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 1,1585 հա մակերեսով հողատարածքը և նրա վրա գտնվող շինությունները վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու և Թալին համայնքի ավագանու 30.04.2026թ․ թիվ 63-Ա որոշման առաջին կետը ուժը կորցրած ճանաչելու մասին