Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացի Երվանդ Հովհաննիսյանի 03.03.2026թ. դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Թալին համայնքի Արտենի բնակավայրում գտնվող Երվանդ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 02-021-0233-0009 կադաստրային ծածկագրով 0,8938 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես կորիզավոր այգի հողատեսքի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։