ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1
«ՍՈԼԵՅ» ՍՊԸ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ Սաիդներ Դաշտամիջյան փողոց թիվ 2 հողամաս հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման առաջին հանրային քննարկման։
02․04.2025թ․ Թալին համայնք,
Դաշտադեմ բնակավայր
2025թ. Ապրիլի 2-ին ժամը 12-00-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» ՀՀ օրենք (2014) հունիսի 21-ի ՀՕ- 110-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Փոփոխությունները 2023 թվականի մայիսի 3) ՀՀ Օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343 - Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի ունեցավ «ՍՈԼԵՅ» ՍՊ Ընկերության կողմից, նախատեսվող, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ Սաիդներ Դաշտամիջյան փողոց թիվ 2 հողամաս հասցեում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։
Քննարկմանը մասնակցում էին Թալին համայնքի ղեկավարի տեղակալը, Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավարը, համայնքապետարանի աշխատակիցներ, Ձեռնարկողի ներկայացուցիչներ, բնակիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավարի տեղակալ Գուրգեն Թադևոսյանը: Նշեց, որ հանրային քննարկումը վերաբերվում է «Սոլեյ» ՍՊ Ընկերության կողմից Թալին համայնքի Դաշտադեմ Սաիդներ Դաշտամիջյան փողոց թիվ 2 հողամաս հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցմանը։ Ներկայացրեց, որ համայնքը հավանություն է տալիս արևակայանի կառուցմանը, բնակավայրում կստեղծվեն նոր աշխատատեղեր, ձեռնարկողի կողմից կտրամադրվի սոցիալական աջակցություն, ինչը կնպաստի համայնքի զարգացմանը։
«Նովալ» ՍՊԸ ընկերության ներկայացուցիչ Ազգանուշ Դռնոյանը ներկայացրեց, որ հաշվետվությունը կազմվելու է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն։ Ներկայացրեց ՇՄԱԳ-ի կարգավորման օրենսդրական դաշտը, հանրային քննարկումների անհրաժեշտությունը։ Ներկայացրեց Արևակայանի տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները, շրջակա միջավայրի հնարավոր ազդեցությունները։ Ներկայացրեց, որ ՇՄԱԳ-ում նախատեսվելու են համապատասխան միջոցառումներ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները նվազագույնի հասցնելու կամ բացառելու նպատակով։
Նշեց որ հանրությունը իրեն հուզոց բոլոր հարցադրումները կարող է ներկայացնել բանավոր, ինչպես նաև գրավոր՝ քսան օրյա ժամկետում։
Համայնքապետարանի աշխատակից Գագիկ Միրզախանյանը ներկայացրեց ու կարևորեց այն փաստը, որհամայնքում ստեղծվելու են նոր աշխատատեղեր։ Նշեց, որ ակնկալում են 5 միլիոն դրամի աջակցություն համայնքին, ինչը հնարավորություն կտա համաչափ զարգացնել նաև բնակավայրերը։
Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Մարտիրոսյանը կարևորեց արևակայանների իրականացումը բնակավայրում, նշեց որ կան բավականին նպաստավոր պայմաններ արևակայանների զարգացման համար, կարևորեց նաև որ շինարարության և շահագործման ընթացքում ներգրավվող աշխատողները լինեն Դաշտադեմից, կարևորեց նաև համայնքին սոցիալական աջակցության անհրաժեշտությունը։
Համայնքի ներկայացուցիչները հավանություն տվեցին նախագծի իրականացմանը։
Գուրգեն Թադևոսյանը՝շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար և եզրափակեց հանրային քննարկումը։
Թալին համայնքի ղեկավարի
տեղակալ՝ Գուրգեն Թադևոսյան ——————————
Արձանագրող՝ Գագիկ Միրզախանյան —————————
Ձեռնարկողի ներկայացուցիչ՝ Գևորգ Աղաբեկյան —————————