Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 31.12.1998թ թիվ 867 որոշման պահանջներով, նկատի ուենալով այն հանգամանքը, որ Իշխան Լենտոյի Սարգսյանի (չորս անձ) համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասից քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային օգտագործմանը, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման, նաև հնագիտական պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ճանաչել Իշխան Լենտոյի Սարգսյանի, Ռիտա Վրեժի Գասպարյանի, Արման Իշխանի Սարգսյանի, Մխիթար Իշխանի Սարգսյանի համատեղ սեփականության իրավունքը, Թալին համայնքի Արագածավան բնակավայրի 02-016-0071-0010 ծածկագրի տակ գրանցում ստացած հողամասից ավել օգտագործվող 0.01258 հա հողամասի նկատմամբ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: