Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Սարգիս Յաշայի Մնացականյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 056/3934 դիմումը՝ իր անչափահաս երեխաներ Մարիա Սարգսի Մնացականյանին և Մարիամ Սարգսի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի՝ յուրաքանչյուրի 1/8 բաժնեմասն օտարելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև Թալինի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ի նիստում տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Սարգիս Յաշայի Մնացականյանին (անձնագիր՝ AR 0430055, տրված՝ 18.08.2017թ., 054-ի կողմից) օտարել իր անչափահաս երեխաներ՝ Մարիա Սարգսի Մնացականյանին (ծնված 11.12.2016թ., ծննդյան վկայական՝ ԱԲ 545475) և Մարիամ Սարգսի Մնացականյանին (ծնված 16.04.2010թ., ծննդյան վկայական՝ ԱԲ 051691) սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Գայի փողոցի 9 շենքի 7 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի՝ յուրաքանչյուրի 1/8 բաժնեմասը։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի ղեկավարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։