Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետով և հաշվի առնելով Սուրեն Սմբատի Պետրոսյանի ժառանգորդ՝ Արմինե Պետրոսյանի 2026թ-ի հուլիսի 24-ի ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և 08,09,2026 թվականի Թալին համայնքի ավագանու թիվ N 128-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարանի և Սուրեն Սմբատի Պետրոսյանի միջև 2006 թվականի ապրիլի 19-ին կնքված և վերջինիս ժառանգորդ՝ Արմինե Սուրենի Պետրոսյանի հետ շարունակվող, 02-003-0212-0030 ծածկագրով 1,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել չորս տարով:
2. Թալին համայնքի ղեկավար Տավրոս Էդիկի Սափեյանի և Արմինե Սուրենի Պետրոսյանի հետ կնքել վերը նշված պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։