Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշումը, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման 5-րդ և 6-րդ կետերի դրույթները, Արագածի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 30 հունվարի 1991թ-ի թիվ 1 արձանագրության 3 կետը, Թալին համայնքի ղեկավարի կողմից 17 մարտի 2026 թվականին տրված քաղվածքը և Էդիկ Հակբյանի լիազորված անձ Իգոր Գասպարյանի կողմից 17 մարտ 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Թալին համայնք գ․Արագածավան Մուրացան փողոց, 2-րդ նրբանցք 1-ին փակուղի, 4 հողամաս հասցեում գտնվող 02-016-0070-0004 կադաստրային ծածկագրով 0․11407 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: