Այսօր: Չորեքշաբթի, 11 Մարտի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 մարտի 2026 թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները և Թալին համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով Թալին համայնքի ղեկավարի 13.12.2022թ.-ի N 256-Ա որոշմամբ ստեղծված մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2026 թվականի մարտի 09-ի դրական եզրակացությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «Ս․ Վ․ ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ 1150005701980100 բանկային հաշվեհամարին փոխանցել 30,000(երեսուն հազար) ՀՀ դրամ՝ շահառուներին բժշկական հետազոտության համար։

1)Անդրանիկ Թաթուլի Խաչատրյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 30,000(երեսուն հազար) ՀՀ դրամի չափով։

2․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԱՐԹԻԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» Արթիկի մասնաճյուղ 2470400339430010 բանկային հաշվեհամարին փոխանցել 100,000(մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ շահառուներին վիրահատության ծախսերը մասնակի փոխհատուցելու համար։

1)Արման Պավլիկի Շագոյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

3․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԳԱԶ ՍՏՐՈՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ 1150008429519574 բանկային հաշվեհամարին փոխանցել 100,000(մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ՀՀ դրամ՝ որպես շին հավաքակցման կանխավճար։

1)Ռադիկ Անուշավանի Մնացականյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner