Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի պատվավոր քաղաքացի Տիգրան Ռաֆայելի Սաֆարյանի՝ Թալին համայնքին բարեգործական նպատակով բրոնզաձույլ արձաններ և էլեկտրական հենասյուններ նվիրելու վերաբերյալ 2026 թվականի նոյեմբերի 23-ի գրությունը և Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Ընդունել Թալին համայնքի պատվավոր քաղաքացի Տիգրան Ռաֆայելի Սաֆարյանից բրոնզաձույլ արձանները և թվով 310 (երեք հարյուր տաս) հատ էլեկտրական հենասյունները որպես նվիրատվություն՝ Թալին համայնքում տեղադրելու համար։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |