Ղեկավարվելով «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝ 
1.Տալ համաձայնություն 2018 թվականը ներառյալ առաջացած, գործավարությամբ ավարտված, համայնքային սեփականություն համարվող (համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների) արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցմանը պետական սեփականության:
2.Համայնքի ղեկավարին՝ 
Կազմակերպել համայնքի սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Թալինի տարածքային ներկայացուցչությանը հանձնելով: 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։