|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 դեկտեմբերի 2025 թվականի N 2380-Ա |
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ կետի 4-րդ պարբերության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի 29 օգոստոսի N 13–Ն հրամանով հաստատված <<Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին>> 20-րդ կետի 2-րդ պարբերության պահանջներով, ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Թալինի համայնքապետարանի համայնքային ծառայության առաջատար, առաջին կարգի և երկրորդ կարգի մասնագետների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025թ-ի դեկտեմբերի 10-ին հայտարարված մրցույթը համարել չկայացած: 2.Թալինի համայնքապետարանի համայնքային ծառայության առաջատար, առաջին կարգի և երկրորդ կարգի մասնագետների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարել նոր մրցույթ։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|