Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Արայիկ Վրեժի Թորոսյանի կողմից 22 մայիսի 2025թ-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 27 դեկտեմբեր 2023թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023J9CR4A, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները` ինքնակամ կառուցված բնակելի տունը և անասնաշենքը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կառուցապատող Արայիկ Վրեժի Թորոսյանի կողմից 02-035-0006-0013 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի 3-րդ փողոց 6 հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 3316քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատում գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 194.6քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տունը - 78.8քմ և անասնաշենքը - 115.8քմ ճանաչել օրինական գույք, որպես Արայիկ Վրեժի Թորոսյանի սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 93611 (իննսուներեք հազար վեց հարյուր տասնմեկ) ՀՀ դրամ (78.8քմ x 631) + (115.8քմ x 379)
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: