Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 17․09․2009թ․ N-1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և 25-րդ կետով, հիմք ընդունելով Դավիթ Նիկոյանի գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխելու մասին 08.01․2025թ-ին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 54 դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող, Դավիթ Նիկոյանին սեփականության իրավունքով պատկանող 02-016-0242-0006 կադաստրային ծածկագրով, 0,95 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես պտղատու այգի հնդավոր հողատեսքի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: