Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում կամավոր կամ հարկադիր սերվիտուտ, չի խախտում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Պողոսյանի 24․09․2026թ․ թիվ 056/4018 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-104-0011-0004 ծածկագրով 0․01484 հա մակերեսով հողամասը, որպես 02-104-0011-0002 ծածկագրով 0․12 հա մակերեսով հողամասի ընդլայնում՝ ուղղակի վաճառքի միջոցով` 13․713 /տասներեք հազար յոթ հարյուր տասներեք/ ՀՀ դրամով օտարել Անդրանիկ Արարատի Պողոսյանին:
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 58․000 (հիսունութ հազար) ՀՀ դրամ գանձել Անդրանիկ Արարատի Պողոսյանից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: