Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29․12․2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 11․11․2026թ. N 1/փ-551 դրական եզրակացությունը Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1) Հաստատել քաղաքացիներ Հարություն և Հռիփսիմե Ավագյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 02-052-0119-0014 կադաստրային ծածկագրով 14․8 հա հողամասից առանձնացված 10․10849 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության պտղատու այգի (կորիզավոր) գործառնական նշանակության հողերից, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի:
2) Հարություն և Հռիփսիմե Ավագյաններին առաջարկել համայնքային բյուջե վճարել 924․927 (ինը հարյուր քսանչորս հազար ինը հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ ((141․9-132․75) x 101084․9 = 924․927 ՀՀ դրամ), որպես հողամասի նպատակային նշանակության փոփոխության պահին առկա կադաստրային արժեքների տարբերության վճար։
3) Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
4) Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |