Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Արմեն Մխիթարյանի 18․12․2023թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Արմեն Մխիթարյանի կողմից Թալին համայնքի, ք.Թալին Ռ․Միրոյան փողոց 6/3 ավտոտնակ հասցեում, 02-003-0040-0389 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 59,8քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի սպառնում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Արմեն Մխիթարյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, ք.Թալին Ռ․Միրոյան փողոց 6/3 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0040-0389 ծածկագրով 59,8քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված 59,8քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Արմեն Մխիթարյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ 59,8քմ x 1221 = 73016 (յոթանասուներեք հազար տասնվեց) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ 59,8քմ x 1209 = 72298 (յոթանասուներկու հազար երկու հարյուր իննսունութ) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,
-ընդամենը`183314 (մեկ հարյուր ութսուներեք հազար երեք հարյուր տասնչորս) ՀՀ դրամով օտարել Արմեն Մխիթարյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու հաջորդող օրվանից: