27.12.2024թ-ին Ռոմիկ Օնիկի Մելոյանը դիմել է Թալինի համայնքապետարան, իր կողմից վարձակալած 02-060-0201-0247 կադաստրային ծածկագրով, 6,23642 հա մակերեսով հողամասի վարձակալության մասին 19․06․2024թ-ին կնքված պայմանագիրը լուծելու համար: Նշված հողամասի նկատմամբ իրականացված է վարձակալության իրավունքի պետական գրանցում՝ ըստ վերոնշյալ պայմանագրի։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Ռոմիկ Մելոյանի դիմումը․
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Լուծել Ռոմիկ Օնիկի Մելոյանի և Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սերգե Գագիկի Մկրտչյանի կողմից լիազորված անձ՝ Գագիկ Վաչագանի Սարգսյանի միջև 19․06․2024թ.-ին կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրերը / գրանցամատյանի № 1726/:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: