Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2391-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2024 թվականի N 2391-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՏԱՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 3 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Նորիկ Յաշիֆիդանի Նազարյանի կողմից 05․12.2024թ-ին Թալին համայնքի ղեկավարի պ/կ-ին հասցեագրված 056/5793 դիմումը, 20․11․2023թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023KHTKFK և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող ինքնակամ կառուցված բնակելի տան 1-ին հարկը և 2 բ/պ-երը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'

1.Կառուցապատող Նորիկ Նազարյանի կողմից 02-069-0043-0008 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 2-րդ փողոց 3 բնակելի տուն հասցեում գտնվող, իրեն՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող 2015,5քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 190,5քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տունը բ/պ-ով – 177,4քմ և կիսանկուղային հարկի բ/պ-ը – 13,1քմ ճանաչել օրինական գույք, որպես Նորիկ Նազարյանի, Արուս Նազարյանի և Գևորգ Նազարյանի ընդհանուր համատեղ սեփականությունը:
2. Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 120206 (մեկ հարյուր քսան հազար երկու հարյուր վեց) ՀՀ դրամ (190,5քմ x 631)։
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner