Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Թալին համայնքի ավագանու 24․12․2025թ թիվ 200-Ն որոշման հավելվածի 7-րդ մասի, 1-ին կետի գ ենթակետի և 2-րդ կետի գ ենթակետի 1-ին գոտու պահանջներով, «ՄԿՐՏԻՉ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ԱՁ-ի հայտը և վճարման անդորրագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Տալ թույլտվություն «ՄԿՐՏԻՉ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ԱՁ-ին 01․07․2026-30.09.2026թթ․ ընկած ժամանակահատվածի համար Թալին քաղաքի, Քոթանյան 46 հասցեում, ծխախոտի արտադրատեսակների, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար /կցվում է/:
2.Թույլտվության սկիզբը հաշվել 2026 թվականի հուլիսի 1-ից։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։