Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 մարտի 2025 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ, 65/16 ՊԱՀԵՍՏ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԱԼԵՔՍԱՆ ԵՍԱՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Ալեքսան Եսայանի կողմից 23․05.2024թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ալեքսան Եսայանի կողմից Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի Մարշալ Բաղրամյան փողոց, 65/16 պահեստ հասցեում 02-016-0045-0647 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող և բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 153,2քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ տնտեսական պահեստը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Ալեքսան Եսայանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Արագածավան բնակավայր, Մարշալ Բաղրամյան փողոց, 65/16 պահեստ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-016-0045-0647 ծածկագրով 153,2քմ բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 48,6քմ արտաքին մակերեսով շինությունը՝ տնտեսական պահեստը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Ալեքսան Եսայանի սեփականություն և
-հողի արժեքը՝ 153,2քմ x 514,8 = 78867 (յոթանասունութ հազար ութ հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ 48,6 քմ x 1748 =84953 (ութանասունչորս հազար ինը հարյուր հիսուներեք) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,
-ընդամենը`201820 (երկու հարյուր մեկ հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամով օտարել Ալեքսան Եսայանի
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner