Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2026թ-ի հուլիսի 23-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու 2027 թվականի ծրագրային հայտերը հաստատելու և Թալին համայնքի ավագանու 31.03.2026թ -ի թիվ 43-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
(Զեկ․Ռ․Ղազարյան)
2) Թալին համայնքի 2026թ․ տարեկան բյուջեի երկրորդ եռամսյակի կատարողականի մասին
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
3) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
4) Հողամասերի սեփականության սուբյեկտները փոխելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
5) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող չորրորդ աստիճանի վթարային գույքը քանդելուն հանաձայնություն տալու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
6) Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները հաստատելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
7) Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 3/5 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 1,1585 հա մակերեսով հողատարածքը և նրա վրա գտնվող շինությունները վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու և Թալին համայնքի ավագանու 30.04.2026թ․ թիվ 63-Ա որոշման առաջին կետը ուժը կորցրած ճանաչելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան) |