Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացի Մակիչ Նիկոլյանի 23.06.2025թ. դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Արտենի բնակավայրում գտնվող Արշավիր Նիկոլյանին, Թամարա Հակոբյանին, Երվանդ Նիկոլյանին, Մակիչ Նիկոլյանին և Զարուհի Նիկոլյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 02-021-0332-0030 կադաստրային ծածկագրով 0,27 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես կորիզավոր այգի հողատեսքի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: