Այսօր: Երեքշաբթի, 17 Մարտի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 269
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 453-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2026 թվականի N 453-Ա

<<ԿԱՆԱՆՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ>> ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՐԶԱՍԱՐՔԵՐԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով <<ՕքսԵՋեն>> հիմնադրամի 2026 թվականի մարտի 05-ի թիվ 704 գրությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Ընդունել <<ՕքսԵՋեն>> հիմնադրամի կողմից <<Կանանց ֆիզիկական ակտիվության խթանում Թալին համայնքում>> ծրագրի իրականացման նպատակով Թալին համայնքին տրամադրվող 18 /տասնութ/ միավոր մարզասարքերը որպես նվիրատվություն՝ համաձայն կից հավելվածի։

2․ Սույն ծրագիրը իրականացման համար տրամադրել Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցի ֆիզիկական պատրաստվածության համար նախատեսված դահլիճը։ 3․ Ծրագրի իրականացումը և շարունակականությունը ապահովելու նպատակով համայնքապետարանը պարտավորվում է որպես համաֆինանսավորում, վճարել մարզիչի աշխատավարձը և կոմունալ ծախսերը։ 4․ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 01․04․2026-01․04․2029թթ․ ընկած ժամանակահատվածում։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner