Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 08.01.2026 թ-ի թիվ 1 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող՝ 1994 թվականի արտադրության GAZ 31029 մակնիշի մարդատար ավտոմեքենան սեփականության իրավունքով՝ __ ավտոմեքենայի արժեքը-180.000 / մեկ հարյուր ութսուն հազար / ՀՀ դրամ, __ համայնքապետարանի կողմից կատարված ծախսեր-10․000 /տաս հազար / ՀՀ դրամ, ընդամենը 190․000/ մեկ հարյուր իննսուն հազար / ՀՀ դրամով օտարել Գագիկ Անդրանիկի Սահակյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: