Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 10-րդ կետով Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Թալին համայնքին մասնակցելու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի «Տեղական տնտեսական զարգացում» բաղադրիչին՝ Թալին համայնքում գործունեություն ծավալող փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով տրանսպորտային միջոցի և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար։
2.Դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Թալին համայնքի բյուջեից կատարել ծրագրով նախատեսված առնվազն քսան տոկոսի չափով համաֆինանսավորում։
3.Ծրագրի շրջանակում ձեռք բերված տրանսպորտային միջոցը չօտարել ոչ շուտ քան 10 տարի։
4. Թալինի համանքապետարանի աշխատակազմին ապահովել տրանսպորտային միջոցի նպատակային գործունեությունը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից |