ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ /1-ին/
գ. Արագածավան 27.02.2025թ.
«Պեռլիտ Մայնինգ Գրուպ» ՍՊԸ–իկողմիցներկայացվածՀՀԱրագածոտնիմարզիԱրագածավանիպեռլիտիհանքավայրիարդյունահանմանաշխատանքներիվերաբերյալհանրային քննարկումների /1-ինհանրայինքննարկում/
Սույնթվականիփետրվարի 27-ինժամը 1200-ին ՀՀԱրագածոտնիմարզիԹալինխոշորացվածհամայնքիԱրագածավանբնակավայրիվարչականղեկավարինստավայրումտեղիունեցան«ՊեռլիտՄայնինգԳրուպ»ՍՊԸ–ի (այսուհետ՝«Ընկերություն») կողմիցներկայացվածՀՀԱրագածոտնիմարզիԱրագածավանի պեռլիտի հանքավայրիարդյունահանմանաշխատանքներիվերաբերյալհանրային քննարկումների/1-ինհանրայինքննարկում/:
ՀանրայինքննարկումներինմասնակցումէինՀՀԱրագածոտնիմարզիԹալինխոշորացվածհամայնքիղեկավարիտեղակալ՝Գ. Թադևոսյանը, քաղաքաշինությանևհողաշինությանբաժնիպետիժ/պԳ. Միրզախանյանը, Արագածավանբնակավայրիվարչականղեկավար՝ Ա. Նազարյանը, ՊեռլիտՄայնինգԳրուպ» ՍՊԸ–իտնօրեն՝Ս.Հարությունյանը, Ընկերությաններկայացուցիչ՝Ն.Ավետյանըև համայնքիբնակիչներ:
Ելույթունեցան
Հանդիպման մեկնարկին համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Թադևոսյանը ներկայացրեց հանրային քննարկման նպատակը՝ ընդգծելով, որ սա առաջին հանդիպումն է, և համայնքը պատշաճ կերպով ծանուցվել է քննարկման մասին։ Այնուհետև նա խոսքը փոխանցեց «Պեռլիտ Մայնինգ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Հարությունյանին։
Ողջունելով մասնակիցներին՝ Ս. Հարությունյանը ներկայացրեց ընկերությունը, խոսեց նախատեսվող ներդրումների մասին և նշեց, որ ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում հույն, չինացի և գերմանացի գործընկերների հետ՝ միջազգային բնապահպանական ստանդարտներին համապատասխան գործարանի կառուցման նպատակով։
Այնուհետև ընկերության ներկայացուցիչ Ն. Ավետյանը ներկայացրեց պեռլիտի արդյունահանման ծրագրի մանրամասները՝ անդրադառնալով ընկերության նպատակներին, գործարանի կառուցման փուլերին և նախատեսվող բնապահպանական միջոցառումներին։ Ս․ Հարությունյանը ընդգծեց, որ ընկերությունը նախատեսում է ստեղծել նոր աշխատատեղեր և համայնքին տրամադրել ֆինանսական ու տեխնիկական աջակցություն։
Քննարկման ընթացքում համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին բնապահպանական ազդեցությանը, համայնքի բնակիչների համար նախատեսվող աշխատատեղերին, ինչպես նաև գործարանի կառուցման մեկնարկին և ժամկետներին։
Ընդհանուր քննարկման արդյունքում պարզվեց, որ եթե ընկերությունը օրենքով սահմանված կարգով ստանա հանքավայրի շահագործման թույլտվությունը, ապա պեռլիտի հանքի շահագործումը և պեռլիտի գործարանը ոչ միայն չի վնասի բնությանը, այլև կնպաստի համայնքի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և համայնքի սոցիալ-տնտեսական բարելավմանը։
Համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Թադևոսյանը ներկայացրեց համայնքի որդեգրած քաղաքականությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ընկերություն, որը համայնքում ծավալում է գործունեություն, բացի սոցիալական վճարներից, պարտավորվում է ներդրումներ կատարել համայնքային խնդիրների լուծման համար։ Նա առաջարկեց մանկապարտեզի վերանորոգման ծրագիրը և առաջարկեց կազմակերպել նոր հանդիպում համայնքի ղեկավարի և ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հարցերը առավել մանրամասն քննարկելու նպատակով։ Նա նշեց, որ համայնքի բնակիչները պետք է զգան տնտեսության զարգացման դրական ազդեցությունը, որպեսզի մարդիկ չհեռանան համայնքից։
Ի պատասխան, Ս. Հարությունյանը փաստեց, որ ծրագիրը լիովին համապատասխան է Ընկերության նպատակներին։
Հանրային քննարկման արդյունքում մասնակիցները հավանություն տվեցին «Պեռլիտ Մայնինգ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածավանի պեռլիտի հանքավայրի արդյունահանման աշխատանքներին։
Կիցներկայացվումէմասնակիցներիցանկը` 1 թերթ:
Քննարկումներիպատասխանատուևվարող`
Թալին համայնքիղեկավարիտեղակալ՝ Գ. Թադևոսյանը
Արագածավանբնակավայրիվարչականղեկավար՝ Ա. Նազարյան
«ՊեռլիտՄայնինգԳրուպ»ՍՊԸ-իտնօրեն՝ Ս. Հարությունյան
Արձանագրող՝ Թ․Խաչատրյան