Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30․04․2026թ. N 1/փ-178 դրական եզրակացությունը և Թալին համայնքի ավագանու 24.06.2026թ. N 116-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 02-003-0040-0027 կադաստրային ծածկագրով 0,7208 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ հատուկ նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2.Հողամասում գտնվող 02-003-0040-0027-001, 02-003-0040-0027-002 և 02-003-0040-0027-003 կադաստրային ծածկագրերով շինությունների նշանակությունները թողնել անփոփոխ։
3.«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, հողային հաշվեկշռում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։