Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և ՀՀ կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշուման 100-րդ և 109-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ավետիք Անուշավանի Ավետիսյանի 27.12.2024թ. 056/6212 դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ավետիք Անուշավանի Ավետիսյանին Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայր 1-ին փողոց 20 բնակելի տուն հասցեում՝ կիսակառույց շինության վերակառոցում մառանի և ավտոտնակի կառուցման համար տրամադրել շինարարության թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից :