Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Թալին համայնքի 2025թ.-ի տարեկան բյուջեն՝
1. Հաստատել Թալին համայնքի 2025թ.-ի տարեկան նախնական բյուջեն՝
Եկամուտների մասով – 2599237.9 (հազ. դրամ)/վարչական բյուջե/
Եկամուտների մասով – 2308045 (հազ. դրամ)/ֆոնդային բյուջե
Պահուստային ֆոնդ – 515,000 (հազ. դրամ)
Ծախսերի մասով – 2624237.9 (հազ. դրամ) /վարչական բյուջե /
Ծախսերի մասով – 2421336.8 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/
Պակասուրդ – 511000 (հազ. դրամ)
2.Հաստատել Թալին համայնքի 2025թ.-ի տարեկան նախնական բյուջեն համաձայն կից հավելվածի։
3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։
9. Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։
10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։
11․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |