Ղեկավարվելով «Տեղական ինքկառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով անկախ որակավորում ունեցող չափագրողի կողմից տրված 2026K3EHJC ծածկագրով չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող 02-016-0034-0130 և 02-016-0034-0400 կադաստրային ծածկագրերով հողամասերից առանձնացված ընդհանուր 0,00407 հա մակերեսով հողամասի սահմանների ուղղում։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։