Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 16 դեկտեմբերի 2025 թվականի N 192-Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Համայնքի զարգացման նպատակով ընդունել <<Սոլեյ>> ՍՊ ընկերության կողմից Թալին համայնքին որպես աջակցություն տրամադրվող 5․000․000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: