Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Աբրեշում Բաղդասարյանի կողմից 15.05.2025թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 05․09․2022թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2022ATDJCU, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված տնտեսական պահեստը, ծածկոցը կառուցված չե քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով`ստացել է <Ա․Ռ․Մ․ ՇԻՆ>ՍՊԸ-ի/լիցենզիա 002011 1-ին դաս/կողմից դրական եզրակացություն, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Մարշալ Բաղրամյան փողոց, 65/18 շինություն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0045-0100-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 137,4քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 95,35քմ ներքին մակերեսով՝ ն/թ տ/պ 67,85 քմ և ծածկոց 27,5 քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2.Առաջարկել կառույցն իրականացրած Աբրեշում Բաղդասարյանին գնել օրինական ճանաչված 95,35քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1748 (հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ, իսկ 137,4քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութանասուն լումա) ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: