Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 22․10․2024թ-ի թիվ 2 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1․Թալին համայնքի Արագածավան բնակավայրի 02-016-0255-0099 ծածկագրի տակ գտնվող 3,5 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարծակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 42000 (քառասուներկու հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Սմբատ Արշակի Հարությունյանին։
2․Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 13500 (տասներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: