Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 90-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Արմինե Սուրենի Պետրոսյանի Թալինի համայնքապետարանին հասցեագրված դիմումը¬ (մուտքագրված 01.07.2026 թ., թիվ 056/2211), ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (գրանցված է սեղանամատյանում 2103-ով, ժառանգական գործ` թիվ 149) հիման վրա գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը իր անունով վերաձևակերպելու մասին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Թալին համայնքի Թալին քաղաքի վարչական տարածքում գտնվող Պայմանագիր թիվ 29 հողամասի վարձակալության իրավունքով տրամադրված 1,445 հա վարելահողի վարձակալության իրավունքը փոխանցել ժառանգին՝ Արմինե Սուրենի Պետրոսյանին, առանց 09.10.2002թ., սեղանամատյան՝ 2495 կնքված պայմանագրի մնացած պայմանների փոփոխության։