Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով,<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով և «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին 03․07․2026 թվականի ՀՕ -393-Ն ՀՀ օրենք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՜
1. Թալին համայնքի ղեկավարի 2026 թվականի փետրվարի 23-ի N 346-Ա որոշման հավելվածներում «աշխատակազմի քարտուղար» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով՝ համաձայն 1-46 հավելվածների։
2. 16-րդ հավելվածի պաշտոնի բնութագիր բաժնում ավելացնել երիտասարդական աշխատողի գործառույթները առաջնորդվելով երիտասարդական աշխատողի գործառույթների օրինակելի շրջանակով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։