Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 21.01.2025 թ-ի թիվ 3 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Ն․ Սասնաշեն բնակավայրի 02-074-0042-0016 ծածկագրի տակ գտնվող 0,01572 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝
__ հողի արժեքը- 43,000 /քառասուներեք հազար / ՀՀ դրամ,
__համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր-68,000 /վաթսունութ հազար / ՀՀ դրամ,
__ընդամենը՝ 111,000 / մեկ հարյուր տասնմեկ հազար / ՀՀ դրամով օտարել Սեդա Կարապետի Բաղդասարյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: