Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ մասի 1-ին կետի ա ենթակետը, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ ԱՐԱԴ2/0025/02/25 քաղաքացիական գործով վճիռը, Էլոնա Էդուարդի Գևորգյանի Թալինի համայնքապետարան մուտքագրած 2025 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 056/5366 դիմումը և Թալինի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 26-ի նիստի թիվ 33/25 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Անգործունակ ճանաչված Հարութ Էդվարդի Գևորգյանի (ծնված՝ 06.01.1998թ., անձնագիր՝ AP 0395466, տրված՝ 29․12․2015թ․ 070-ի կողմից) նկատմամբ խնամակալ նշանակել քրոջը` Էլոնա Էդուարդի Գևորգյանին (ծնված՝ 20.04.1987թ., անձնագիր՝ AR 0471580, տրված՝ 15․11․2017թ․ 070-ի կողմից)։
2․Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը:
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։