Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Գարիկ Բաբկենի Հովհաննիսյանի կողմից 16 դեկտեմբերի 2024 թվականին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Գարիկ Բաբկենի Հովհաննիսյանի կողմից Թալին համայնքի, ք.Թալին Մ.Քոթանյան փողոց 4/5 շինություն հասցեում, 02-003-0056-0837 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 121քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները՝ ճաշարանը ծածկով կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չեն գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Գարիկ Բաբկենի Հովհաննիսյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, ք.Թալին Մ.Քոթանյան փողոց 4/5 շինություն հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0056-0837 ծածկագրով 121քմ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 60․7քմ արտաքին մակերեսով շինությունները՝ ճաշարանը ծածկով ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Գարիկ Բաբկենի Հովհաննիսյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ 121քմ x 1 221 = 147 741 (մեկ հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ 60․7քմ x 10881 = 660 477 (վեց հարյուր վաթսուն հազար չորս հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր՝ 52250 (հիսուներկու հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ, -ընդամենը` 860 468 (ութ հարյուր վաթսուն հազար չորս հարյուր վաթսունութ) ՀՀ դրամով օտարել Գարիկ Բաբկենի Հովհաննիսյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու օրվանից: