Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2024 թվականի ամենամյա գույքագրման ցուցակները համաձայն 1-32 հավելվածների: 2.Հաստատել Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների դուրս գրման ենթակա գույքի ցուցակները համաձայն 33-56 հավելվածների և օրենքով սահմանված դեպքերում ապահովել դուրս գրման ենթակա գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն: 3․Հաստատել կազմակերպությունից կազմակերպություն տեղափոխվող գույքի ցուցակները համաձայն 57 հավելվածների։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |