Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացի Մետաքսիա Ասատրյանի 23.06.2025թ. դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Արտենի բնակավայրում գտնվող Մետաքսիա Ասատրյանին, Արսեն Ասատրյանին, Կորյուն Ասատրյանին, Արմենուհի Բաղդասարյանին, Մարի Ասատրյանին և Մոնիկա Ասատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 02-021-0294-0020 կադաստրային ծածկագրով 2,333 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես կորիզավոր այգի հողատեսքի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: