Այսօր: Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 20
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

23 հունվարի 2025 թվականի N 20

ԴԱՇՏԱԴԵՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ, ԾՆՈՒՆԴՈՎ ԴԱՇՏԱԴԵՄՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ-ԱՐՁԱԿԱԳԻՐ ՎՌԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Բն. Դաշտադեմ                                                                   23.01.2025 թ.

ՀԱՆՐԱՅԻՆ  ՔՆՆԱՐԿՈՒՄ

           2025 թվականի հունվարի 23-ին Դաշտադեմ  բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ  հանրային լսում, որտեղ քննարկման է դրված <<Դաշտադեմի գրադարանը, ծնունդով դաշտադեմցի  բանաստեղծ-արձակագիր  Վռամ Հովսեփյանի անվամբ անվանակոչելու>> վերաբերյալ հարցը:

      Հանրային լսմանը ներկա էին Դաշտադեմի Գ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ և բնակավայրի բնակիչներ ՝  թվով 21 մասնակից:

     Բացման խոսքով հանդես եկավ Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Մարտիրոսյանը ,ով ներկայացրեց, որ Թալինի համայնքապետարան է դիմել Վռամ Հովսեփյանի դուստրը՝ Մարիամ Հովսեփյանը առ այն, որ Վռամ Հովսեփյանի 100 ամյակը ինչ որ կերպ նշանավորվի  Դաշտադեմ բնակավայրում, որին էլ համայնքապետարանը տվել է իր հավանությունը:

      Հարցի շուրջ ելույթ ունեցան Դաշտադեմի մանկապարտեզի մեթոդիստ Ա.  Հովսեփյանը, Դաշտադեմի դպրոցի ուսուցչուհիներ Ա.Հովսեփյանը  և  Լ. Հովսեփանը, համայնքապետարանի աշխատակից Գ. Սարգսյանը, Դաշտադեմի գրադարանավարուհի Մ. Կարապետյանը: Այս հարցի շուրջ առարկություններ չեղան, ավելին՝ բոլոր ներկաները միաձայն ողջունեցին նախաձեռնությունը:

      Քննարկման արդյունքում որոշվել է. <<Դաշտադեմի գրադարանը Վռամ Հովսեփյանի անվամբ անվանակոչելու>>  հարցը ներկայացնել առաջիկա  ավագանու  նիստին:

 

 

                 Վարող՝                                                           Արկադի  Մարտիրոսյան

 

     Արձանագրող՝                                                          Գոհար  Սարգսյան



Կից փաստաթղթեր՝
(14.59 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner