25 սեպտեմբերի 2026 թվականին «Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ի տնօրեն Բաղդասար Տոնականի Մխիթարյանը դիմել է Թալինի համայնքապետարան, «Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ի կողմից վարձակալած 02-060-0011-0002 կադաստրային ծածկագրով, 2.92 հա մակերեսով հողամասի վարձակալության մասին 17 փետրվարի 2011 թվականին կնքված պայմանագիրը լուծելու համար: Նշված հողամասի նկատմամբ իրականացված է վարձակալության իրավունքի պետական գրանցում՝ ըստ վերոնշյալ պայմանագրի։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիակա ն օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ի տնօրեն Բաղդասար Տոնականի Մխիթարյանի դիմումը․
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Լուծել «Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ի տնօրեն Բաղդասար Տոնականի Մխիթարյանի և Կաքավաձոր գյուղական համայնքի ղեկավար Սերյոժա Գալուստի Մուրադյանի միջև 17 փետրվարի 2011 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագիրը /սեղանամատյան 180/։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: